Արարատի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

· Արարատի մարզ

Արարատի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ից մինչև 12։30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Հովտաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ: